Արսեդենտ էլիտար կլինիկա
Մեր ծառայությունները
Արսեդենտ կլինիկան առաջարկում է ստոմատոլոգիական հետևյալ ծառայությունների ցանկը՝
- Ընդհանուր անզգայացմամբ բուժում
Հիվանդի ցանկության դեպքում համապատասխան դեղամիջոցների ներարկումից հետո առաջանում է կարճատև քուն, որի ժամանակ կատարվում է ցանկացած ստոմատոլոգիական միջամտություն:
- Ֆիզիոթերապիա և ռենտգեն
Ժամանակակից սարքավորված հիվանդասենյակները հնարավորություն են ընձեռում առավել արդյունավետ դարձնել ատամների և բերանի խոռոչի հիվանդությունների բուժումը:
- Մանկական ստոմատոլոգիա
Մեր բարձրակարգ մասնագետը Ձեր երեխայի ժպիտը կդարձնի առավել գեղեցիկ: Անհրաժեշտության դեպքում կառաջարկվի երեխաների ատամների բուժում ընդհանուր անզգայացմամբ:
- Օրթոդոնտիա
Իրականացվում է դիմածնոտային անոմալիաների օրթոպեդիկ բուժում, ցանկացած բարդ անոմալիաների կանխարգելում և բուժում կապված առանձին ատամների սխալ դիրքի և ատամնաշարի ձևի հետ: Բուժումը իրականացվում է ժամանակակից ապարատներով (բրեկետներ), իսկ անհրաժեշտության դեպքում օգտագործվում են մինի իմպլանտներ:
Ախտորոշումը իրականացվում է համակարգչային ծրագրի օգնությամբ, որը հիվանդին հնարավորություն է տալիս տեսնել բուժման արդյունքը (նաև դեմքի արտաքին փոփոխությունը):
- Թերապևտիկ ստոմատոլոգիա
Մեր կլինիկայի մասնագետները լիարժեք տիրապետում են անկերային և պարապուլպար գամիկների, ձուլովի և կերամիկական ներդիրների օգտագործման պրակտիկային, որոնք չեն մաշվում և ճշտորեն կրկնում են առողջ ատամի կառուցվածքը: Արմատախողովակների բուժման համար կիրառվում են բոլոր ժամանակակից մեթոդները, այդ թվում գուտապերչային գամիկներ և TERMOFIL համակարգ, որն ապահովում է բուժված ատամների երկարատև օգտագործումը: Հելիոպլոմբների (լուսային կարծրացմամբ պլոմբներ) և վինիրների օգտագործման շնորհիվ մենք վերականգնում ենք ատամների անատոմիական ձևը և գույնը, որի շնորհիվ բուժված ատամը բոլորովին չի տարբերվում առողջից:
- Պարադոնտոլոգիա
Պարադոնտի կամ լնդերի հիվանդությունը հանդիսանում է ատամների կորստի հիմանական պատճառներից մեկը: Առողջ լնդերի պահպանման համար կլինիկայում անցկացվում է համընդհանուր բուժում ժամանակակից դեղամիջոցների և մեթոդների կիրառմամբ, այդ թվում նաև վիրաբուժական ճանապարհով ոսկրանյութի օգտագործմամբ, որից հետո կատարվում է ատամների վերջնական սպիտակեցում:
- Ատամների սպիտակեցում
Ատամների սպիտակեցումը կատարվում է բոլոր հայտնի եղանակնորով՝ քիմիական, հալոգենային, լազերային և POWER համակարգով:
- Վիրաբուժական ստոմատոլոգիա
Կլինիկայում վիրաբուժական բլոկի առկայությունը հնարավորություն է տալիս անցկացնելու դիմածնոտային բոլոր տեսակի միջամտություններ, սկսած ատամի հեռացումից մինչև իմպլանտների տեղադրում և օսթեոպլաստիկա:
- Իմպլանտացիա
Ունենալով ստացիոնար պայմաններ և վիրահատարան՝ իմպլանտների տեղադրումը կատարվում է անթերի: Շարժական պրոթեզների ծնոտին ֆիքսացիայի համար օգտագործվում են IMTEC MID կամ ALPHA-BIO մինի իմպլանտներ, որոնք հիվանդին թույլ են տալիս օգտագործել շարժական պրոթեզները: Իմպլանտների տեղադրումը և պրոթեզների ֆիքսումը ծնոտին կատարվում է մեկ օրում:
- Պրոթեզավորում
Բացի հայտնի օրթոպեդիկ կոնստրուկցիաներից կլինիկայում կատարվում է իմպլանտների վերապրոթեզավորում, շարժական պրոթեզների պատրաստում 2-3 օրում, լուսային մանրաթելերի օգնությամբ կամրջաձև պրոթեզների պատրաստում 1 օրում: Կլինիկան ունի առանձին ատամնատեխնիկական լաբորատորիա, որտեղ աշխատում են բարձրակարգ մասնագետներ: