Արսեդենտ Էլիտար Ստոմատոլոգիական Կլինիկա
Արսեդենտ ստոմատոլոգիական կլինիկան համարվում է նախկին հատուկ պոլիկլինիկայի իրավահաջորդը: Վերջինս մեր հանրապետությունում հայտնի բուժական կենտրոններից էր: Այն 2002 թվականին սեփականաշնորհվել է ու վերանվանվել Արսեդենտ: Բուժկենտրոնում կատարվել է կապիտալ վերանորոգում:
Արսեդենտ ստոմատոլոգիական կլինիկան հագեցած է 8 ատամնաբուժական աթոռներով և անհրաժեշտ սարքավորումներով: Շենքի տարածքում կան առանձին ստացիոնար հիվանդասենյակներ, վիրահատարան, ինչպես նաև ընդհանուր պոլիկլինիկա:
Արսեդենտը առաջնակարգ ստոմատոլոգիական կլինիկաներից մեկն է, որն առանձնանում է բերանի խոռոչի հիվանդությունների պրոֆիլակտիկայի ու բուժման իր կոմպլեքսային մոտեցմամբ:
Կլինիկայի հիմնադիրն ու տնօրենն է Սերոբ Զավենի Արսենյանը:
Առողջ ատամները և հմայիչ ժպիտը գեղեցկության ու երիտասարդության գրավականն են:
Արսեդենտ կլինիկան ապահովում է անթերի ստերիլություն: Ախտահանումը կատարվում է նորագույն սարքերի (ներառյալ ավտոկլավ) և անտիսեպտիկ նյութերի միջոցով՝ վերջնական ստերիլ փաթեթավորմամբ:
Ունենալով ստացիոնար պայմաններ՝ անհրաժեշտության դեպքում մինչև ստոմատոլոգիական միջամտությունը կառաջարկվեն սրտաբանի (նաև էլեկտրասրտագրություն), ալերգոլոգի, հղի կանանց համար գինեկոլոգի և այլ նեղ մասնագետների խորհրդատվություններ:
Այն հագեցած է ժամանակակից բոլոր սարքավորումներով:
- Անթերի ստերիլություն
- Բոլոր տեսակի ստոմատոլոգիական օգնություն
- Բերանի խոռոչի համընդհանուր բուժում
- Որակի բարձրակարգ ստանդարտներ
- Երկարաժամկետ երաշխիք